Մարդիկ, որոնց կյանքում կարմիր թելով ազգային աշխատանքն ու նվիրումն է գնում, Հայաստանում այլևս ցանկալի անձ չեն: ԱԳՆ շենքի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ Սևակ Նազարյանը՝ անդրադառնալով այն հայերին, որոնց մուտքը վերջին շրջանում Հայաստանում արգելվել է:
«Հայաստանում նրանք ցանկալի չեն, որովհետև Հայաստանի իշխանությունը դեմ է նրանց դավանած ազգային սկզբունքներին, որովհետև ՀՀ իշխանության համար ուղենիշ են թշնամական պետությունների ղեկավարների պահանջները: Այս մարդկանց միավորում է նաև մեկ բան՝ Սփյուռքում այս իշխանության ապազգայինքաղաքականության ու գործունեության մասին բարձրաձայնումը հայ համայնքի շրջանում, տարբեր այցելությունների շրջանում այս իշխանության տարբեր ներկայացուցիչներին դեմքին ասելը, որ դուք Հայաստանը չեք ներկայացնում և չեք կարող գալ օտար պետություններ և փորձել խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի անունից:
Եվ այս մարդիկ, ովքեր ատում են հայկականն ու ազգայինը, Սփյուռքը փորձում են առանձնացնել և տարանջատել Հայաստանից առաջին հերթին հենց Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը