19 07 2022

Այս իշխանությունն ամեն օր առավել լկտի է դառնում՝ չունենալով համարժեք արձագանք․ Սևակ Նազարյան



Ընդդիմությունը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց նախաձեռնել է ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Իր խոսքում ակցիայի կազմակերպիչներից Սևակ Նազարյանը նշեց․

«Այս ընթացքում շուրջ 5 տասնակ քաղաքական բանտարկյալ է եղել Հայաստանում , որոնց անուն-ազգանունները, վստահաբար, իշխանական կենտրոններից են եղել հրամաննեը , որ այդ մարդիկ պետք է գտնվեն անազատության մեջ։  Քաղաքական բանտարկայլի կարգավիճակ են ստացել մարդիկ, ովքեր իրենց համայնքներում արժանապատվորեն հաղթանակ են տարել  այս իշխանության դեմ, մարդիկ, ովքեր այս ընթացքում չեն լռել, բարձրացրել են ազգային հարցեր , որոնք այս իշխանության կողմից ոտնահարված են»,-ասաց նա։

«Այս իշխանությունն ամեն օր առավել  լկտի է դառնում՝  չունենալով համարժեք արձագանք «,-ասաց Սևակ  Նազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ