«Մեր նկատմամբ հակադարձումները գալիս են օրվա իշխանության կողմից ՝ քաղաքական ռեպրեսիաներով և թուրք-ադրբեջանական կողմից՝ սպառնալիքներով»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ , պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի խոսքը, որ իրենք «վճռականորեն կկանխեն Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ արվող գործողությունները»։
Նրա խոսքով «Դիմադրության» շարժման կողմից բարձրաձայնված շեշտադրումները ձեռնտու չեն օրվա իշխանություններին և թուրք-ադրբեջանական կողմին։
«Հենց այս կարճ ժամանակահատվածում Թուրքիայի արտգործնախարարը մի քանի անգամ անդրադարձավ «Դիմադրության» շարժման գործողութուններին, իհարկե ադրբեջանական հատուկ ծառայությունների հայտարարությունները նույնիսկ խոսում էին «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին կասեցնելու, վնասազերծելու մասին , բայց դա որևէ ազդեցություն «Դիմադրության» շարժմանը չի ունենում»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը