Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր նշանակված էր քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի դատավարությունը։
Նիստի վերսկսելուց հետո Վերմիշյանը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, քանի որ հենց նույն դահլիճում էր նա օրեր առաջ մահացել: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի բավարարել այդ պահանջը, այդ կոչը համարել անհարգալից վերաբերմունք դատավորի նկատմամբ և 10 ժամով հեռացրել Վերմիշյանին դատական նիստի դահլիճից:
Վերմիշյանն էլ արձագանքել է.
«Տո քեզ ա պետք հեռացնել, այ Մացո: Մեկի անունը, որ Մացո լինի, այ անասուն: Նման անասունների պատճառով դարձավ նահատակ: Սրանց պետք է դատել, նաեւ գլխավոր դատախազին, այդ ամենամեծ ստահակին, որին ամբողւ ազգով կանգնած դավաճան են անվանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը