«Թուրքիայի համար շարունակվում է մնալ երեք հիմնական ճակատ, որտեղ կա գերակտիվ դիվանագիտական և քաղաքական աշխատանք»,- այս մասին քննարկմանն ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նրա խոսքով այդ ճակատներն են՝ Միջերկրական, սիրիական և պայմանական Հարավկովկասյան։
«Եվ այս պարագայում երեքի մասով էլ քննարկումներ են ընթանում, հատկապես Սիրիայի և Հարավկովկասյանի՝ Սյունիքի, Արցախի մասով, հնչել են կարևոր ուղերձներ»,- ասաց փորձագետը՝ հավելելով․ «Եթե վերցնենք երեկվանից հայկական դաշտում լայնորեն տարածվող ուղերձը՝ Սյունիքի վերաբերյալ Խամենեի ասածը, ապա կարելի է ասել, որ ակնհայտ բանակցություններում դա եղել է թիրախային, հիմնական քննարկումների առարկան։ Սակայն այդ հարցը միայն Խամենեի ասածով չի վերջանալու, Թուրքիայի ախորժակը «Զանգեզուրի» միջանցք ձևավորելու մասին դեռ առկա է, հատկապես երբ Հայաստանից այդ առումով ոչ մի դիմադրություն չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը