15 07 2022

Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանությունների ձեռքով. Իշխան Սաղաթելյան



Այսօրվա մեր հանրահավաքի օրակարգը, ելույթները փոխվեցին, նաև բովանդակությունը, որովհետև այսօր Հայաստանի այսպես կոչված իշխանությունների քաղաքաակն որոշման արդյունքում կրկին հայ մահացավ. ավելի ճիշտ՝ կրկին հայ սպանեցին: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանությունների ձեռքով, նրանց կամակատար քննիչի, դատավորի և դատախազի անմիջական մասնակցությամբ: Այն, մարդիկ, ովքեր զավթել են Հայաստանի իշխանությունը, շարունակում են խոնարհվել թշնամու առաջ, կզել, սպասարկել թշնամու օրակարգը, իսկ երկրի ներսում սպանել հայերին, բանտարկել, ճնշել, կալանավորել, հետապնդել բոլոր նրանց, ովքեր պայքարել և պաշտպանում են Արցախը, Հայաստանը և հայ մարդու անվտանգությունը:

Սրա վառ ապացույցներից մեկն էլ երեկ տեղի ունեցած դեպքն էր. Մուրադ Փափազյանը, ով ՀՅԴ Բյուրոյի անդամ է, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ով երկար տարիներ իր ողջ կյանքի ընթացքում ամբողջ Եվրոպայում հսկայական աշխատանք է իրականացրել Հայ դատի ուղղությամբ, պաշտպանել է Արցախը, ՀՀ-ն, նպաստել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, մեր պետության հզորացմանը, երեկ Հայաստանի օդանավակայանում նրան փոխանցել են ՀՀ իշխանությունների որոշումը, որ անցակալի անձ և արգելում են նրա մուտքը հայրենիք: Սա հստակ թուրքական իշխանությունների պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացնել բոլոր այն հայերին, ովքեր պայքարել և պայքարում են Հայաստանի համար»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ