05 07 2022

Հարկադրված եմ մասամբ նոր փակագծեր բացել․ Գևորգ Դանիելյան

Հարկադրված եմ մասամբ նոր փակագծեր բացել․ Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարկադրված եմ մասամբ նոր փակագծեր բացել։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության վավերացման մասին խոսելով, իբր թիրախավորում ենք ՌԴ֊ի կողմից դե ֆակտո խաղաղապահ առաքելությունը, թերևս, չարաչար սխալվում են։ Վավերացման գործընթացի միանգամայն սահմանադրական պահանջը խիստ կարևոր երաշխիք է, որպեսզի առնվազն՝ ա) կանխարգելվեն հետագա բոլոր կամայական, անվերահսկելի, բացառապես զիջումներով ուղեկցվող պայմանավորվածությունները և բ) մեզ վերաբերեն իբրև ինքնիշխան պետության, որն ունի Սահմանադրություն և միայն հավուր պատշաճի ընթացակարգերով իրավասու մարմինների կողմից քննարկվելուց ու վավերացվելուց հետո, կարող է պետությունն ստանձնել միջազգային պարտավորություններ։
Ինքս ողջունում եմ, որ հենց ՌԴ֊ն է ստանձնել խաղաղապահ առաքելությունը, մյուսներն ընդունակ են հղելու միայն ցավակցական հեռագրեր և շնորհավորելու պատերազմի արդյունքները, իսկ իմ կողմից բարձրացված հարցադրումը որևէ կերպ չի խոչընդոտում այդ գործընթացին, ինչին հարկ եղած դեպքում կանդրադառնամ։
Վերջապես, պարտավոր ենք ընդունել, որ ցանկացած պաշտոնյա, եթե անգամ պայմանականորեն լինի ամենալեգիտիմ և ամենախելամիտ անձը, չպետք է հայտնվի միանձնյա որոշումներ կայացնողի դե ֆակտո խոցելի կարգավիճակում, դա կործանարար է և իր և Երկրի համար։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր երկիր իր հիմնական օրենքով, իսկ մենք բացառություն չենք, բազում անվտանգության բարձիկներ են (վավերացում, հանրաքվե և այլն) նախատեսում հենց այդ իրավիճակներից խուսափելու համար։ Զորօրինակ՝ ԵՄ բոլոր պետության գլուխները միաձայն համաձայնվեցին ընդունել ԵՄ Սահմանադրություն, սակայն այն չեղարկվեց նույն այդ երկրներում հանրաքվեների արդյունքներով

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ