04 07 2022

Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին. Քրիստինե Վարդանյան

Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Թուրքիայի արտգործնախարարը բառացի հայտարարել է․ «Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»։
Չավուշօղլուն, ըստ էության, այսօր բացահայտել է, որ հայկական կողմը ներկայացնողների հետ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք չեն իրականանում, քանի որ Երևանի փողոցներում կա շարժումը։
Սա ամենակարևոր արձանագրումն է նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր հարցնում են․ «լավ, ի՞նչ են տալիս այս հավաքներն ու երթերը»։
Բոլոր մեր այդ հայրենակիցներին մենք համբերատար պետք է կարողանանք բացատրել մի պարզ ճշմարտություն՝ բազմահազարանոց հավաքներն ու երթերը հիմա Հայաստանի համար կենսական են՝ մեր արածը նվազագույն անհրաժեշտն է։
Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել միայն հավաքներով՝ ոչ։
Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել առանց այսպիսի հավաքների ու երթերի՝ դարձյալ ոչ։
Հենց այս պայմաններում է, որ փողոցում սեփական դժգոհության արտահայտությունն առանց չափազանցության վերածվում է Հայրենիքի փրկության։
#դիմադրություն
#Դիմադրությունհանունփրկության

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ