Ինչպես արդեն հայտնել ենք, Ապարանի կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբոր որդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջ որդի Կարլեն Ղարիբյանին, ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն։ Նրանք պահանջում են նաև, որ այդ անձինք լքեն Ապարանը:
Yerevan.Today-ը կապ հաստատեց Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հետ և մեկնաբանություն խնդրեց:
«Դուք էդ ամեն ինչը լո՞ւրջ եք համարում, ոչ մեկ իրավունք չունի ինչ-որ մեկին կամ ընտանիքին ինչ-որ տեղ ապրելու թույլտվություն տա, վիշտը հասկանում եմ, բնական է»,-ասաց նա:
Այնուհետև մեր հարցերին, որ կան վկաներ և ցուցմունքներ, որ իր հորեղբորդու մասնակցությամբ է տեղի ունեցել միջադեպը, նա որևէ պատասխան չտվեց, այնուհետև անջատեց հեռախոսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը