Yerkir.am-ը գրում է.
«2018 թ. իշխանափոխությունից հետո շատերին պարզ դարձավ, որ իշխանության եկածներն ավելի շատ գաղափարական կապ ունեն թուրքերի, ադրբեջանցիների, արևմտյան կեղծ արժեքների հետ, քան սեփական ազգի ու ազգային մենթալիտետի՝ սեփական կուռք ընտրելով հայության հետ ոչ մի կապ չունեցող պատմական դեմքերի։
Փաշինյանական իշխանության օրոք, որպես կուռք ընտրվեց Հայաստանի և հայերի հետ ոչ մի դրական կապ չունեցող, ժամանակակից Հնդկաստանի հիմնադիր Մահաթմա Գանդին։
Չնայած, որ Հայաստանն ու Հնդկաստանն մշտապես ունեցել են բավական լավ հարաբերություններ, այնուամենայնիվ Գանդիի կերպարը միշտ բացասական է եղել հայության շրջանում՝ կապված Գանդիի և Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ջերմ հարաբերությունների հետ։
Այպսես, Գանդին, քաջատեղյակ լինելով Հայոց Ցեղասպանությունից, այնուամենայնիվ, չի ընդունել հայոց ցեղասպանության փաստը, սատարել է Հնդկաստանում Օսմանյան կայսրությանը (խալիֆաթին) աջակցության շարժմանը, պանիսլամիստական քաղաքական այն արշավին, որ 1919-1924 թթ. ծավալել էին Բրիտանական Հնդկաստանի մահմեդականները` նպատակ ունենալով ճնշում գործադրել բրիտանական կառավարության վրա` Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության ճակատագրին վերաբերող հարցերի հետ:
Հետագայում փորձող որոշ արևմտյան ուսումնասիրողներ հիշատակել են նաև նրա վերաբերմունքը հայերի կոտորածների հանդեպ: Ըստ նրանց, բռնության դեմ պայքարող և մեծ մարդասերի համբավ վայելող Գանդին իրականում աջակցել է մի շարժման, որը խրախուսել է հայերի կոտորածները և որ նա դեմ է եղել հայամետ Սևրի պայմանագրով նախատեսված օսմանահպատակ ժողովուրդների` նոր պետություններ կազմելուն:
2021 թ. ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցից մեկ օր անց, Երևանում կանգնեցվեց Հայոց ցեղասպանության փաստի վրա աչք փակող Գանդիի՝ մեղ աղմուկ բարձրացրած արձանը։
Կա ևս մեկ հանգամանք, որից պարզ է դառնում, թե ինչու է ՔՊ-ի համար Գանդին կուռք. Հնդկաստանում Գանդիի գործունեության պատճառով տեղի ունեցավ «Հնդկաստանի բաժանումը». տեղի ունեցած մեծ արյունահեղությունների գնով Հնդկաստանը հսկայական տարածնքեր կորցրեց՝ առանձնացավ Պակիստանը (հետագայում Պակիստանից առանձնացավ Բանգլադեշը)։ Ինչպես Գանդիի գործունեությունը, այնպես էլ ՔՊ-ականներինը, հանգեցրել են սեփական երկրի համար մեծ դժբախտությունների՝ մարդկային և տարածքային կորուստների տեքսով։
Yerkir.am-ի աղբյուրները մեզ փոխանցեցին Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանից լուսանկար, որտեղ կախված է Մահաթմա Գանդիի լուսանկարը։ Հենց այդ գազալցակայանի մոտակայքում է տեղի ունեցել հունիսի 19-ին մի քանի երիտասարդի սպանությունները՝ ՔՊ-ամերձ անձանց կողմից։ Սպանություններով ավարտված միջադեպը եղել է ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու մասնակցությամբ։
Վերոնշյալ գազալցակայանը, որտեղ կախված է Գանդիի լուսանկարը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, իսկ Ապարանի շրջանում այն հայտնի է «Փարվանների կալոնկա» անվամբ։
Նախկին կարկառուն ՀՀԿ-ական Էդգար Փարվանյանը բավականին հայտնի է նաև Ապարանի շրջանի դպրոցներում «կադրային ջարդերով», երբ իր ու մարզպետարանի ջանքերով դպրոցների տնօրեններ են նշանակվում իրենց իրեն մերձավոր-ազգականներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը