25 06 2022

Մի հոգին կարա՞ր 7-8 հոգու վնասել, որ ասում են՝ մեղավորը մեկն ա․ Ապարանի սպանության դեպքի տուժողի հարազատ



Նիգավանի սպանության զոհերի հարազատները  բողոքի ակցիա են կազմակերպել  Ապարանում։ Լրագրողների հետ զրույցում միջադեպի տուժողներից մեկի հարազատը դժգոհեց՝ իրականությունը խեղաթյուրելու և միջադեպը ծածկադմփոց անելու   մասով․

«Մեկ հոգու տարել  կալանավորել են ասում են մեղավոր ա  կդատենք․ մի հոգին կարա՞ 7-8 հոգու վիրավորի ։ Եթե էդ մեկ հոգին վիրավորեց, մյուսները թող ձեռքը բռնեին, կանխեին, չթողնեին։ Վարկածները, որ 3 զենք է եղել, ճիշտ է։ Համացանցում տարածում են, իբրև թե՝  համայնքապետն է մեղավոր, մեր տուժած  էրեխեքն են մեղավոր ․ Տիգրանը, Համիկը, Սամվելը, Հրաչն ե՞ն մեղավոր, հա՞ ․  տվյալներ են տալիս ոմն Դոգին ու սև ցավերի և տարածում, թե՝ մեր տուժած էրեխեքն են մեղավոր»,-ասաց նա։

Մանրամանս՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ