21 06 2022

Դատական համակարգը երբեք այս վիճակում չի եղել, որ բոլորը մեկի կոշիկները մաքրեն. Լարիսա Ալավերդյան



Բոլոր միջազգային կառույցներին կոչ եմ անում Գագիկ Ջհանգիրյանով կարծիք չկազմել Հայաստանի և հայի մասին, նա հայի հակապատկերն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությանը:

«Դատական համարգն այսօր այնպիսի վիճակում է գտնվում, որ ես իրոք ցավակցում եմ, բայց բայց ոչ բոլորն են կամակատարի վիճակում, իսկ ներկայիս վիճակի համար հիմնական մեղավորը Գագիկ Ջհանգիրյանն է, նրա էությունը ինձ նոր չէ, որ ծանոթ է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ջհանգիրյանի վերաբերմունքի պատճառն այն է, որ Երկրորդ նախագահը թույլ չի տվել Արցախը հանձնեն Ադրբեջանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ