Ջհանգիրյանի ամբողջ կենսագրությունը, իմ գնահատմամաբ՝ հանցդագործություն է: Ֆրանսիայի հրապարակում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Այսօր բացահայտվեց մի կարևոր բան՝ Ջհանգիրյանը ԲԴԽ-ի նախագահի պաշտոնակատար դարձավ 21 թվականի գարնանը հստակ հանձնառությամբ, հստակ պատվերով և առաջադրանքով՝ իր երկարամյա փորձառությունը ընտրությունները կեղծելու, խախատելու անել 21 թվականի ընտրությունների ժամանակ: Եվ նա այդ գործն արեց փառավորապես, ինչպես արել էր նախկին ժամանակներում: Այսինքն 21 թվականի ԱԺ ընտրությունները կեղծված են, և դրա կուրատորը եղել է Ջհանգիրյանը, որը նաև եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը