Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սուիցիդալ հակումների պատճառով բանակից ազատված սույն քայլիստ- երեսփոխան Նարեկ «ՍեԿտեմբերովիչը» պարզվում է 44-օրյա պատերազմի ժամանակ ջոկատ է ղեկավարել... Ստացվում է՝ փողոցից եկած և բանակի հետ որևէ կապ չունեցող ամեն «խելագար» կարո՞ղ է ջոկատ ղեկավարել ու մասնակցել պատերազմի...
Հիմա հասկանալի է, թե ինչու՛ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին...
Սրա արտաբերած մյուս մտքերին չեմ էլ անդրադառնա, քանի որ խելագարություն է «խելագարին» պատասխանելը...
Ու ընդհանրապես հաշվի առնելով Սաղաթելյան Իշխանի տարիքը, կարելի է ենթադրել, որ նրա հայրը 60-ն անց մարդ է և զարմանալի է, թե ինչ գործ ուներ այդ տարիքի մարդը «ինքնասպան» Նարեկի ջոկատում, որ մի հատ էլ խնդրում էր, որ դա իրեն տուն թողնի...
Ի դեպ, հիշեցնեմ, որ այս «խարակիրիստը» հայտարարում էր, որ 1941 թվին իր պապը մասնակցել է արցախյան պատերազմին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը