Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուզու՞մ եք հասկանալ, թե Նիկոլն ինչպես կազմակերպված անկազմակերպվածությամբ գիտակցաբար երկիրը պատերազմում տարավ պարտության. մեկ օրինակ ԱԺ նիստւմ վառ ցուցադրվեց ու հրապարակվեց: Այսպես՝ քպ-ականների շարքերում կա նախկինում ձկնագողությամբ զբաղված մեկը, որի թեւերին կարելի է նշմարել բազում սպիներ: Մինչեւ հիմա չի հերքել, որ ինքնավնասում է արել, ՀՀ զինված ուժերում չծառայելու համար: Ու այսօր խոսել է, թե ջոկատ է ունեցել, որշումներ է կայացրել: Հասկանալի՞ է, թե ինչ քաոս է նիկոլը ստեղծել մարտի դաշտում ու թիկունքում, եթե նման մեկը իրեն ջոկատի հրամանատար է հռչակում: Սա հոխորտացել է, թե Իշխան Սաղաթելյանի հորն էլ բերել են իր ջոկատ: Պատերզմի օրերին դեռ Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանին լավ ճանաչելով, պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջեւ: Մի բան չեմ հասկանում, լավ, ուղեղը թափած, բայց այդքա՞ն թափած, որ օդում ստերով հոխորտում է, բա որ մի օր Սեւանի ափին իրոք հանդիպի Վաչիկ Սաղաթելյանին, ի՞նչ է անելու... Միշտ զարմանում եմ սրանց վրա: Կարծում են մեր երկրում նիկոլից հետո էլ կյանք չի՞ լինելու..
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը