09 06 2022

Կոռուպցիայի դեմ պայքարող Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականը օրենքից վե՞ր է. Լurer.com

Կոռուպցիայի դեմ պայքարող Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականը օրենքից վե՞ր է. Լurer.com

Լurer.com–ը գրում է.
Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ:

Ուշագրավն այն է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը Պավել Ցուգունյանն է՝ ըստ մամուլի տեղեկությունների ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականը, ավելի հստակ՝ նրա կնոջ քեռորդին: Հենց Պետրոսյանի քավորությամբ էր ՔՊ-ն ցանկանում Ցուգունյանին դարձնել Աբովյանի քաղաքապետ, սակայն չստացվեց, արդյունքում` նրան նշանակեցին Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ: Եվ եթե այն ժամանակ մամուլը գրում էր, որ Ռոմանոս Պետրոսյանը հերթական ազգականին է աշխատանքի դասավորել, այսօր ստացվում է, որ Պետրոսյանը, լինելով ՊՎԾ պետ, աչք է փակում իր ազգականի հիմնարկում տեղի ունեցող ապօրինությունների վրա: 

Դատախազության  հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-ում բավական արատավոր գործընթացներ են տեղի ունենում և մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ այդ ամենում ներգրավված են: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ հաղորդագրության մեջ չի նշվում հենց Ցուգունյանի անունը, ի վերջո նա է պատասխանատու իր կառույցում նման երևույթները բացառելու համար: Ստացվում  է՝ կամ նա հանցավոր անգործություն է դրսևորել, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ը վեր  է ածվել պետությանը վնասող կառույցի, կամ այդ ամենը տեղի  է ունեցել Ցուգունյանի գիտությամբ և թողտվությամբ, այս դեպքում էլ ավելի տարակուսելի է, թե ինչու նրա անունը դատախազության հաղորդագրության մեջ չի նշվում և ինչու են սահմանափակվում կադրային քաղաքականությունը վերանայելու կոչով, եթե այդ քաղաքականությունը որոշելու է կրկին նույն Ցուգունյանը:

Ինչպես տեսնում ենք՝ Ռոմանոս Պետրոսյանի ազգականը ջրից չոր է դուրս գալիս, չնայած իր ղեկավարած կառույցում տիրող ապօրինությունների: Ահա այսպես է Պետրոսյանը պայքարում պետական կառույցներում կոռուպցիոն երևույթները բացառելու դեմ՝ աչք փակելով ազգականների կատարած պոտենցիալ զանցանքների վրա...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ