Իմ առաջարկով է Արզնի համայնքի ղեկավար Ալեքսեյ Միրզոևն անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հերքելով շրջանառվող այն տեղեկությունները, թե օրերս Արզնիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում սատարել է ոչ ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածուին։
Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց, թե իր նման երդվյալ ՔՊ-ականն ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թևեր ձևավորել և այն ուղորդել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը