Ադրբեջանը կարգավորել է ԼՂ հակամարտությունը, և Հայաստանը պետք է համակերպվի դրա հետ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է գրավյալ Զանգիլան կատարած այցի ժամանակ, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» անվանումով վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի ։
«Լեռնային Ղարաբաղ» բառը միջազգային կազմակերպությունների բառապաշարում չկա, եւ վերջերս Բրյուսելում կայացած հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց դա», - ընդգծել է նա:
Ալիեւը նաեւ հավաստիացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «անցյալում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը