168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։
Նշենք նաև, որ հասարակական գործիչ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Հարգելի հայրենակիցներ, ըստ մաքուր օդում կախված հավաստի լուրերի, երկու օր առաջ «հայոց սպարապետ» Սուրեն Պապիկյանի անվտանգությունը ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի: Խոսքը գնում է այն ռազմական ոստիկանի մասին, ով ուղեկցել է «սպարապետի» ավտոշարասյունը: Ծեծի և խոշտանգման թեման եղել է այն, որ ՌՈ աշխատակիցը միամտաբար թույլ է տվել այլ մեքենայի մուտքը շարասյան մեջ: Հասնելով ՊՆ, նրան կանչել և ծեծի են ենթարկել, իսկ հետո սպառնալով ազատել աշխատանքից, ստիպել են նրան չբարձրաձայնել միջադեպի մասին:
Կեցց՜ե «թավշյա հեղափախությունը», այն հեղափոխությունը, որը վերջապես օգնեց ազատվել «բռնապետերից» և սկիզբ դրեց «ոչ բռնի» խեղափոխությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը