11 05 2022

Գերասիմ Վարդանյանի կալանքի միջնորդությունը կքննի թմբուկահար Դավիթ Արղամանյանը

Գերասիմ Վարդանյանի կալանքի միջնորդությունը կքննի թմբուկահար Դավիթ Արղամանյանը

Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին:

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 9-ի դեպքերով: Քնննիչներն այս նույն գործով արդեն ներկայացրել են չորս միջնորդություն, որոնցից մեկը կալանքի միջնորդություն, սակայն այն մերժվել է: Հերթական կալանքի միջնորդությունը ինչպես հայտնում է փաստաբանը, քննելու է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Նա, ինչպես արդեն մամուլը բազմիցս գրել է՝ ակտիվորեն մասնակցել է 2018 թվականի իշխանափոխությանը, ավելին՝  «դըմփ-դըմփ-հու» անող թմբուկահար է եղել:

Իշխանափոխությունից մեկ տարի հետո կարիերայի սրընթաց աճ ունեցավ և դարձավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, իսկ դրանից երկու տարի անց էլ` դատավոր։ Վերջին շրջանում քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր գործերը մակագրվում են հենց Դավիթ Արղամանյանին: Թե ինչ որոշում կկայացնի կոնկրետ այս գործով, որում քննիչները համառորեն կալանքի միջնորդություններ են ներկայացնում, կարելի է կռահել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ