05 05 2022

Մի՛ կատարեք այդ խելագարի ապօրինի հրահանգները․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին



Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած՝ դիմադրության երթը կանգ առավ Ոստիկանության շենքի առջև։  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը շենքի առջև հայտարարեց, որ այսօր Հայաստանում Նիկոլն ունի մեկ հենարան՝ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է և ուժային կառույցները, ինքն այլևս որևէ հենարան չունի։

Նա նշեց, որ այս օրերին իշխող քաղաքական խմբակն ամեն կերպ դրդում է Ոստիկանությանը, որպեսզի դիմեն նորանոր բռնությունների, ապօրինությունների և հաճախ ոստիկանությունը տեղիք է տալիս ՔՊ-ի ճնշմանը։

«Մենք ձեզ այստեղ փոխանցում ենք․ հավատարիմ մնացեք սպայի ձեր կոչմանը, հավատարիմ մնացեք ձեր ուսադիրեներին, մի՛ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումները և հրահանգները։ Հակառակ դեպքում բոլոր ապօրինություներ անողները հատ-հատ պատասխան են տալու։ Այսօրվանից ֆիքսում ենք այն դեմքերը, ովքեր քաղաքացիների նկատմամբ ապօրինություններ են կատարում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ