Մարդու իրավունքների պաշտպանը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով։
Բարոյականությունն, ինչպես նաեւ նամուսն ու աբուռն, անհատական հասկացություններ են ու յուրաքանչյուրն, ըստ իր խղճի, ունի իր ուրույն պատկերացումներն, իսկ Իրավունքը կոնկրետ նորմերի վրա է հիմնված։
ՄԻՊ-ուհուն հորդորեք, եթե իր մոտակայքում անցնող կա, որ իր սահմանադրական կոնկրետ պարտականություններով զբաղվի»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը