30 04 2022

Հայաստանի թուրքացմանը դիմադրելու համար անհրաժեշտ է բոլոր ուժերը համախմբել ու հեռացնել կապիտուլիանտին. Վարուժան Գեղամյան

Հայաստանի թուրքացմանը դիմադրելու համար անհրաժեշտ է բոլոր ուժերը համախմբել ու հեռացնել կապիտուլիանտին. Վարուժան Գեղամյան

Հայաստանում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը «խաղաղություն դարաշրջան» անհեթեթ արտահայտությամբ քողարկելու դեպքում չեն երևում այն սպառնալիքները, որոնք այսօր կախված են Հայաստանի վրա (ներառյալ Արցախը)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Հայաստանում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը «խաղաղություն դարաշրջան» անհեթեթ արտահայտությամբ քողարկելու դեպքում չեն երևում այն սպառնալիքները, որոնք այսօր կախված են Հայաստանի վրա (ներառյալ Արցախը)։ Ես, իմ գործընկերները արդեն ավելի քան երեք տարի է՝ բարձրաձայնում ենք դրանք։ Այս տեսանկյունից այսօրվա իրավիճակը շատ նման է 1920 թ. և դրան հաջորդած տարիների իրադրությանը։ Ու տեղին է մեջբերել այդ շրջանի պետական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետևյալ նկարագրությունը, որը նույնպես պայքարում էր «կեղծ խաղաղասիրության» և Ադրբեջանին Արցախն ու Սյունիքը հանձնելու դեմ.

«...Թե սուտ և թե ճիշտ բոլոր խոսքերը մի կողմ դնելով և առաջնորդվելով ներկա փաստական դրությունով՝ պիտի եզրակացնել, որ Ադրբեջանը բնավ հաշվի չի առնում հային և Հայաստանի կենսական շահերը, որ այն կուզի Հայաստանը ծառայեցնել իբր դիակ Ադրբեջանի սնուցման, պաշտպանության և պանթուրանիզմի ծրագիրների համար։

Եթե սա այսպես է, որքան լինի Ադրբեջանի օգտին, ի վնաս Հայաստանի է, և հայ ժողովուրդը, եթե իրոք դիակ չէ, չի կարող հանդուրժել։ Հայ ժողովուրդը դեռ մեռած չէ. և այսօրվա բոլոր եղբայրական խոսքերը, խաղաղությամբ վեճը լուծելու կանչերը դատարկ են, որքան չէ փոխված իրական գոյավիճակը...»։

Սա է իրադրությունը նաև այսօր ու հենց այս իրադրությունը հանրության լայն շերտերին հասցնելու ու դե ֆակտո թուրքամետ իշխանությանը հեռացնելու համար ես ու իմ ընկերները լինելու ենք վաղվա՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակի մեծ հանրահավաքին։ Հայաստանի թուրքացմանը դիմադրելու համար անհրաժեշտ է բոլոր ուժերը համախմբել ու հեռացնել կապիտուլիանտին»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ