Իջևանից Երևան քայլերթի մասնակիցները Սևանից շարժվում են դեպի Հրազդան: Պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ուղիղ եթերում ասաց, որ իրենց բազմաթիվ քաղաքացիներ են միանում: Ուղիղ եթերի ժամանակ էլ վարորդները ողջունում են ազդանշաններով:
Նշենք, որ ապրիլի 28-ին մեկնարկում են «Դիմադրության շարժման» երթեր Ապարանից և Սարդարապատից։ Մյուս երկու խորհրդանշական երթերը մեկնարկել են Տիգրանաշենից և Իջևանից։ Երթերի վերջնակետը Երևանն է, որտեղ մայիսի 1-ին տեղի է ունենալու համազգային հանրահավաք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը