28 04 2022

Աբսուրդ է, որ ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ, հերթական սուտն է. մանկավարժը հակադարձում է

Աբսուրդ է, որ ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ, հերթական սուտն է. մանկավարժը հակադարձում է

Ուսուցիչների աշխատավարձի բարցարցում մինչև հիմա չի եղել, ավելին, առաջիկայում չի էլ լինելու: Նորություն չէ, որ այս կառավարությունը սիրում է ստերով կերակրել ժողովրդին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Արփինե Նիկողոսյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում հնչած հայտարարություններին, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում ավետեցին, որ բարձրանալու է ուսուցիչների աշխատավարձը: ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց մանրամասներ՝ ասելով, որ առաջին անգամ ուսուցիչների ատեստավորման արդյունքում դրույքաչափերի փոփոխության արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30-50 տոկոս: Նա նշեց, որ ուսուցչի աշխատավարձը կարող է դառնալ 400 հազար դրամ:

«Բարձրանում է միայն այն մարդկանց աշխատավարձը, ովքեր տարակարգ են ստանում, նախատեսվում է բարձրացնել այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր վերապատրաստումներում բարձր միավորներ են ստանալու:

Այն ուսուցիչը, ով 80-90 տոկոս կհավաքի,նրանք կստանանք, դա շատ քիչ տոկոս է կազմելու, ինչն էլ նշանակում է, որ մասսայական բարձրացում չի լինի: Դրա փոխարեն թող մտածեն, որ մի շարք մասնագիտացումների մասով արդեն մասնագետներ չկան, նույնիսկ բուհերում դիմորդներ չկան, օրինակ բնագիտամաթեմատիկական առարկաների մասով: Ոչ ոք չի ուզում այդքան սովորել և հետո դպրոցում ստանալ 20,30 կամ 50 հազար դրամ, քանի որ դասաժամերն են պակաս: Մենք նույնիսկ Երևանում ունենք ֆիզիկայի, քիմիայի մաթեմատիկայի ուսուցիչների խնդիր:

Իրենց նշված բարձրացումը վերաբերում է այն կամավոր ատեստավորողներին, որին մասնակցել են ոչ մեծ թվով ուսուցիչներ, եղան նաև դժգոհություններ բարդ թեստերի համար, բայց այնպես չի, որ շատ մարդիկ կստանան հավեալվճարներ, կառավարությունը ճիշտ կանի, սպասի տեսնի, թե քանիսն են ստանալու ամբողջ Հայաստանում բարձր աշխատավարձ:

Իրենք նշում են կոնկրետ թիվ՝ 400 հազար, դա ծիծաղելի է և աբսուրդ, որովհետև լավագույն դպրոցում առանց հարկերի և պահումների, լրիվ դրույքաչափը 130-138 հազարի է հասնում, բնականաբար ուսուցիչները և ոլորտի մարդիկ չեն հավատա, կհավատան այն մարդիկ, ովքեր ոլորտի հետ կապ չունեն: Գուցե սպասեին, տեսնեին, թե քանի ուսուցիչ է ստանալու և ինչքան»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ