25 01 2024

Տավուշի դպրոցներում 22 ուսուցիչ ազատվել է աշխատանքից. Ոսկան Սարգսյան

Տավուշի դպրոցներում 22 ուսուցիչ ազատվել է աշխատանքից. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկտվական հարցում եմ արել բարձրագույն կրթություն չունենալու և կամավոր ատեստավորումից բացասական արդյունք ունենալու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչների թվի մասին։ Մարզպետարանից պատասխանել են, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա նախաշեմին և ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից բարձրագույն կրթություն չունենալու և կամավոր ատեստավորումից բացասական արդյունք ունենալու պատճառով ներկա դրությամբ աշխատանքից ազատվել է 22 ուսուցիչ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ