27 04 2022

Ձևավորեք դիմադրության օջախներ և աջակցեք ակցիաներ իրականացնող երիտասարդներին. Իշխան Սաղաթելյան

Ձևավորեք դիմադրության օջախներ և աջակցեք ակցիաներ իրականացնող երիտասարդներին. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

​«Դիմադրության» շարժումը թափ է հավաքում։ Ձեր աչքի առջև ամեն օր կրկնապատկվում է թե՛ մեր ակցիաների ու երթերի քանակը, թե՛ մասնակից քաղաքացիների թիվը։                                                                                                                                                                                                                                                                                            Մենք շատ ժամանակ չունենք: Ամեն ինչ անում ու անելու ենք, որպեսզի մոտեցնենք բեկումնային պահը ու հստակ մշակված գործողություններով վճռականորեն «Ոչ» ասենք դավաճան իշխանություններին:                                                                                                                                                                                                             Սիրելիներս, այսօրվանից սկսած՝ ևս մի քանի կարևոր գործեր ունենք. ցույցերի ու երթերի կողքին պետք է ձևավորենք դիմադրության նոր օջախներ։ Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։ Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։

                                                                                                                                                                                                                                                                                               Մենք պետք է կարողանանք ոտքի հանել ողջ ժողովրդին և շատ կարճ ժամանակում հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները։

Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։

​Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի:

Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին:

Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ