25 04 2022

Եկել է գործելու ժամանակը․ Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր․ Իշխան Սաղաթելյան



Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ,

մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։

Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։

Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։

Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։

Ի գործ, սիրելիներ։


#զարթնիրլաո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ