Վիգեն Խաչատրյանն ու ՔՊ խունտան խաբել են հասարակությանը, նրանք խոստանում էին այլ բանակցային տրամաբանություն, հիմա բոլորովին այլ բան են անում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Պատգամավորը պատասխանեց նաև ամենից հաճախ հնչող հարցին՝ ինչու է ընդդիմությունը հապաղում։
«Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, մենք հնարավորություն չունենք չպատրաստված, մանրամասն չպլանավորված գործողություններ անելու։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործողությունները հստակ մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը