Այն, ինչ չասաց Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպումից հետո, դրա մասին անկեղծորեն կիսվեց Ալիևը՝ իր բնակչության հետ: Նա այնքան անկեղծ է իր ժողովրդի հետ, որ պատմում է ինչ է բանակցել Նիկոլի հետ, ինչ է պլանավորում անել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
Քաղաքագետը նկատում է, որ նույն անկեղծությամբ չէր կարող իր խեղճությունով կիսվել մեզ հետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ Փաշինյանն էլ պիտի գար ու պատմեր, որ ծնկել է նրա առջև, բոլոր պայմաններն ընդունել և ետ է եկել։
Ալիևն ասում է Մինսկի խումբ այլևս չկա, ու իրականում ԵՄ-ն փոխարինվեց ԵԱՀԿ մինսկի խմբով, դե ֆակտո այդ քայքայումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ուստի այս պառակտումից հետո պայքար է սկսվելու նաև գերտերություների միջև: Արցախի կողքին կանգնողին անպայմանորեն հակադրվելու է իր շահերով մյուս կողմը, և սա այս փուլում խիստ վտանգավոր է մեզ համար և մեր ընդդիմությունը պետք է ուշադրություն դարձնի յաս հանգամանքի վրա, զուր է հույսեր կապում ՄԽ-ի հետ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը