08 04 2022

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

Ապրիլի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Կայացել է կարծիքների փոխանակում մի շարք տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ: Նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրագործման ընթացքը, այդ թվում՝ տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովի գործարկմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձեւավորումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:  

Նշվում է, որ քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին բարձրագույն մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրագործումը: Դրական է գնահատվել տարատեսակ միջոցառումների իրականացումը՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ