05 11 2024

Մոսկվան Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով

Մոսկվան Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով

Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակում ձեռք բերված զգալի առաջընթացը։

«Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները, երկու կողմից էլ զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել կարգավորման գործընթացում: Այս ամենը կողմերից պահանջում է ոչ միայն զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ: Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել: Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։*+

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ