Մենք շարունակելու ենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից, աջակցել պաշտպանունակության ամրապնդմանը, սահմանի պահպանության ապահովմանը եւ, իհարկե, որպես հիմնական առեւտրատնտեսական գործընկեր եւ օտարերկրյա ներդրող հանդիսանալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպամնը:
«Շարունակելու ենք որոնել նոր նախագծեր, որոնք կապահովեն մեր առեւտրի կայունությունը, կստեղծեն նոր հզոր արտադրանք եւ աշխատատեղեր:
Այժմ պատրաստվում է առաջարկությունների հերթական փաթեթը, որն ուղղված է Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումները էականորեն լրացնելուն»,-ասել է Լավրովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը