«Երեկ ահագնացող ելույթ լսեցի կառավարության նիստից։ Իշխանական որոշ ներկայացուցիչներ հիմնավորում էին, որ այդ ելույթն արտաքին աշխարհին ողղված կանչ էր, կոչ էր, որպեսզի անհանգստություն արտահայտեն այն վիճակի մասին, որ առկա է Արցախի ու Հայաստանի սահմաններին։ Այս օրերին Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Հայաստանում են ։ Հիմա,որ նրանք լսեն երեկվա ելույթը, և տեսնեն ԱԺ-ի այսօրվա օրակարգը կհամարեն, որ Հայաստանն իրո՞ք անհանգաստացած է այն վիճակով, որ կատարվում է Արցախում։ Այս ՏԻՄ ընտրություններում, որտեղ իշխանությունը չի հաջողել, գործի են դրել դատարանը, իրավապահ մարմինները։ Այս նախագծով փորձ են անում ՏԻՄ-երը զավթել ներսից»,-Աժ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը