Mediahub.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արեն Մկրտչյանն է, ով գործուն ջանքեր է գործադրում՝ ՏԻՄ ինստիտուտը ՔՊ-ին ենթարկեցնելու համար:
Մանդատագողություն
Ալավերդիում անցած տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ մեկ մանդատի առավելությամբ իշխանության եկած «Ապրելու երկրի» անդամներից Սիմոն Զախարովը, ով ընտրական ցուցակի երկրորդ համարն էր, անսպասելի լքել է խմբակցությունը։
Համայնքապետ Արկադի Թամազյանն ասում է, թե խմբակցությունից հեռացած կուսակցի հետ երբևէ տարաձայնություններ չեն ունեցել, նախնական քննարկում չի եղել:
Սրանից, սակայն, իրականությունը չի փոխվում. այդ մեկ մանդատը բավարար է, որ ՔՊ-ն իր մարդուն դարձնի համայնքապետ:
«Օպերացիան» ղեկավարում է Արեն Մկրտչյանը, որը մոտ մեկ տարի առաջ չկարողացավ ընտրվել համայնքապետ:
Ախուրյանի նախադեպ
Այս նախադեպը ՔՊ-ն արդեն հաջողությամբ գործարկել է Ախուրյանում՝ ապացուցելով, որ ժողովրդավարության իրենց մոդելը «բացառիկ» է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը