30 03 2022

Հայաստանն ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը․ Էլինար Վարդանյան



Հայաստանն այս պահին ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը  և ադ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կատարել ռեսուրսների գերկենտրոնացում և ճշգրիտ քայլերի ձևակերպում։ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Ներքին համերաշխությունը, համահայկական ռեսուրսը նույն խնդրի տարբեր հարթություններն են: Վերջին տարիներին մեր հասարակությանը բաժանել են տարբեր մասերի և հատվածների՝ կոտրելով հասարակական դիմադրողականությունը: Այսօր նկատվում է, որ աշխարհասփյուռ հայության մեջ կա խիստ խզվածություն և այն մտահոգիչ է»,- ասաց պատգամավորը։

Վարդանյանը կարևորեց այդ խզվածությունը վերացնելու քայլերը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ