«Կա մի ձևակերպում՝ «Օվերտոնի գաղափար», երբ անընդունելի գաղափարը սկսվում է քննարկվել, տարածվել և դառնում է հանրային տրամադրություն։ 3 տարի առաջ, սիրելի հայրենակիցներ, կմտածեի՞ք, որ ԱԺ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ կասկածի ենթարկել Արցախի ինքնիշխանությունը, իրեն կարող է թույլ տալ ամենավերջին թրքաբարո ձևով արցախցուն վիրավորել ։ Սիրելի տավուշցի հայրենակիցներ, կարո՞ղ էիք պատկերացնել, որ գալու է մի օր պատգամավորները փորձելու են հիմնավորումներ բերել , որ այս կամ այն գյուղը ադրբեջանական է , այս ամենի համար է այս օրենքը․ քանի այս քաղաքական մեծամասնությունը կա, ամեն ինչ սպասելի է»,-ԱԺ իր ելույթում ասաց Գեղամ Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը