21 03 2022

Արարատ Միրզոյանն ասում է, թե Ուկրաինայի հարցով քվեարկություններում Ռուսաստանի հետ որևէ խնդիր չկա



Ուրախ եմ Ձեզ տեսնել այստեղ պարոն Միրզոյան և ուրախ եմ, որ Նիկոլ Փաշի նյանը այստեղ չէ, վերջապես Դուք կարող եք պատասխանել իմ հարցին և խանդի տեսարաններ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծի այստեղ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանը Միրզոյանին ուղղված հարցեր հնչեցրեց, մասնավորապես ՌԴ-Ուկրաինա հակամարտությունում Հայաստանի դիրքորոշման և միջազգային կառույցներում ՌԴ-ի վերաբերյալ քվերակության մասին․

«Մենք ունենք փաստ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և ռուս խաղաղապահները ապահովում են Արցախի և արցախահայերի անվտանգությունը։ Վերջերս երեք քվերակություն է տեղի ունեցել միջազգային հարթակներում, որոնց հայկական պատվիրակությոնը տարբեր դիրքրոշումներ է արտահայտել։ Մեկը՝ Եվրախորհրդում կասեցման մասով դեմ է քվերակել ՀՀ-ն, հետո ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել, հետո առհասարակ ՌԴ-ն հանելու մասով մեր հայկական պատվիրակությունը չէր մասնակցել քվերակությանը։ Ես հասկանում եմ, որ իշխանական ներկայացուցիչները կուլիսներում խոսում են՝ տեսնեն ինչ է լինում, նոր դիրքորոշում արտահայտեն, բայց այնուամենայնիվ 3 շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը, երբ գնա Մոսկվա, հստակ պատասխան արտահայտելու առջև է կանգնելու, և հիմա պրոցեսները նոր աշխարհակարգի ձևավորումը տանում է դեպի այն, որ մեր նման երկրները պետք է որոշակի կողմնորոշում ունենան»։

Ի պատասխան Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ ՌԴ-ի հետ ՀՀ միջազգային կառույցներում քվեարկությունների մասով որևէ խնդիր չկա․

«Ես մեր ՌԴ գործընկերների հետ մշտապես կոնտակտի մեջ եմ, այդ թվում այսօր էլ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և ուզում եմ հավաստիացնել, որ մենք չունենք խնդիրներ այս համատեքստում»։

Խամոյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է ԱԳ նախարարը գնացել Փարիզ, բայց հայտնվել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուարի տեղակալի հետ հանդիպման։

Միրզոյանը նշեց, որ հանդիպումը եղել է պլանավորված դեռ մի քանի ամսի առաջ և որևէ արտառոց բան չի եղել։

Մանրամասն՝ տեսանյութում։


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ