17 10 2020

Հակառակորդի 2-3 տասնյակ ավտոմեքենաների շարասյուն է խոցվել. ՊՆ



Հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններում: Հարավում թեժ է եղել, հյուսիսը երեկ ու առաջին օրվա համեմատ հանգիստ է եղել։ Որոշ տեղերում այս պահին էլ մարտերը շարունակվում են, նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարավային ուղղություններից մեկում հակառակորդի մոտ 2-3 տասնյակ ավտոշարասյունը փորձել է մոտենալ, մեր հրետանավորները ստիպել են նահանջել։

Կիրառվել է օդուժ, ԱԹՍ, հրետանի, ծանր զրահատեխնիկա չի կիրառվել»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ