29 08 2020

Ռազմաքաղաքական պրոցեսները շարունակում են մնալ լարված․ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանին



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեղադրել հանդիպման տեսանյութը:

«Սա ձեր երդմնակալության արարողությունից հետո իմ առաջին այցն է Արցախ: Իհարկե, մենք առիթ կունենանք քննարկելու տարածաշրջանում ընթցող պրոցեսները: Ցավոք, ռազմաքաղաքական պրոցեսները մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր ռազմավարությունն ու մարտավարությունը եւ մեր փոխգործակցության, զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետեւ այդ սադրանքները, որ տեղի են ունեցել եւ տեղի են ունենում, դրանք մեզ համար կանխատեսելի են:

Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը»,-ասաց Փաշինյանը:

Նա կարեւորեց Հայաստանի եւ Արցախի բանակների բնականոն զարգացումը. «Մենք իհարկե նաեւ որոշակի պարտավորություններ ենք ստանձնել իրականացնելու համար Արցախում: Նաեւ տնտեսական, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ: Ցավոք, համավարակը որոշակիորեն փոխեց տնտեսական տրամադրությունը, հիմա պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որ ոչ միայն վերադարձնենք այդ տրամադրությունը, այլ նաեւ  ավելի լայն թափ հաղորդենք դրան»,-ասաց ՀՀ վարչապետը:

Իր հերթին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել . «Հայաստանի ղեկավարության ստեղծած հնարավորությունը թույլ է տալու տարին փորձենք ամփոփել առանց անկման: Դա կլինհի բավականին մեծ հաջողություն, իսկ հաջորդ տարի ունենալու երկնի աճի տեմպեր՝ հիմքում ունենալով այն ծրագրերը, որ այսօր սկսել ենք կյանքի կոչել՝ լայնածավալ ճանապարհաշինություն, ենթակառուցվածքների զարգացումոռոգման համակարգեր, ջրագծեր: Արդեն սկսված է մեր ամենախոշոր պրոյեկտը՝ ոռոգման արդիականացման աշխատանքներն սկսված են: Նախատռեսում ենք 1,5 տարում ավարտել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ