03 03 2020

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 3-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների՝ օրերս Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները եւ 2020թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի եւ Սեւրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին:

Հանդիպմանը խոսվել է նաեւ Հայաստանի քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրների եւ ազգային տարբեր ծրագրերի շուրջ համագործակցելու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ