09 01 2020

Մայր Աթոռում ստեղծվել է Քարոզչական կենտրոն

Մայր Աթոռում ստեղծվել է Քարոզչական կենտրոն

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետեւյալ նշանակումները:

Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թ. հունվար 1-ից նշանակվել է Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` ազատվելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոնից:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը` ազատվելով ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ