Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արժանապատիվ Տ. Ղեւոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից եւ ծառայության կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը եւս կբերի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը