Հայաստան են ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան է ժամանել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Երկրի ղեկավարները Հայաստանում են՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։
Նախագահներին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի կունենա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն ներկա կլինեն հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը