Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ժամանել է Հայաստան՝ հոկտեմբերի 1-ին մասնակցելու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Դոդոնին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Արդեն սեպտեմբերի 28-ին Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը