31 08 2019

Սեյրան Օհանյանի շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Սեյրան Օհանյանի շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 65-ամյակի կապացությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին: Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ և պատրաստ է նոր փորձություններ հերոսաբար հաղթահարելու:

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեր ընտանիքին, և հատկապես, Ձեր տիկնոջը՝ հրաշալի տիկին Բելլային: Վստահ եմ, որ նա հոգու արիությամբ և տոկունությամբ կհաղթահարի իրեն բաժին ընկած այս նոր փորձությունները՝ պահպանելով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ