Վարչապետի որոշմամբ, հաստատվել է ԿԳՄՍ նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի 15 մասնագիտական և 10 աջակցող կառուցվածքային ստորաբաժանում, այսինքն` ընդհանուր առմամբ 25 վարչություն և բաժին, որոնցից 15-ը զբաղվելու են ոլորտների բովանդակային հարցերով, մնացածը սպասարկող գործառույթներ ունեն:
Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն.
2) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն.
3) հանրակրթության վարչություն.
4) մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչություն.
5) զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն.
6) լրացուցիչ և շարունակական կրթության բաժին.
7) արտաքին կապերի և սփյուռքի վարչություն.
8) ներքին աուդիտի վարչություն.
9) լիցենզավորման գործակալություն.
10) մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն.
11) ժամանակակից արվեստի վարչություն.
12) մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչություն.
13) մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչություն.
14) սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն.
15) երիտասարդական քաղաքականության վարչություն:
Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) անձնակազմի կառավարման վարչություն.
2) իրավաբանական վարչություն.
3) հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն.
4) ֆինանսաբյուջետային վարչություն.
5) գնումների և հաշվապահական հաշվառման վարչություն.
6) կազմակերպատնտեսական վարչություն.
7) պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժին.
8) առաջին բաժին.
9) զորահավաքային նախապատրաստության բաժին.
10) ընդհանուր բաժին:
Նախարար Արայիկ Հարությունյանն ունի 6 տեղակալ, որոնցից 5-ը` Լուսինե Առաքելյանը, Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը, Գևորգ Կոռեցյանը, Արայիկ Խզմալյանն արդեն նշանակվել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը