Antifake.am-ը գրում է․ «Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունում 2019թ. պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ:
Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:
Հարցմանն ի պատասխան նշվում է նաև, որ պարգևավճաները տրվել են հաստիքային դրույքաչափի 0.3-1.2 գործակիցներով, այսինքն, աշխատավարձի մինչև 120%-ի չափով:
Թե որքան է կազմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ստացած պարգևավճարը, հայտնի չէ, քանի որ AntiFake.am-ին ուղղված պատասխան նամակում չի տրամադրվել նախարարի և փոխնախարարների ստացած պարգևավճարների չափը՝ հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը