Aysor.am-ը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե որքան գումար է հատկացրել 2019 թվականի պարգևատրումների համար։
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների պարգևատրումների ընդհանուր գումարը 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 405 միլիոն 588 հազր 209 դրամ, որը հատկացվել է «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում», «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածներով նախատեսված միջոցներից», - ասված է նախարարության պատասխանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը