16 04 2019

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում, հրդեհի բռնկման կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

«Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ